«Ոչ մեկ չի կարող երաշխիք տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա, բայց հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն ԼՂ -ի,այլև Հայաստանի կործանման».ՀՀ վարչապետ.

Հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում, որովհետև ըստ էության ամբողջ աշխարհն է հայտնվել խռովահույզ փոթորկիկի հորձանուտում: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դուք կարող եք տեսնել, որ ոչ մեծ ոչ փոքր երկրների գոյությունը երաշխավորված չէ ցավոք և միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության և անվտանգության համար համապարփակ խաղաղությունն է: Դա այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված են, կարգավորված են, սահմանները սահմանազատված են և սահմանագծված, խաղաղությունն էլ դե յուրե հաստատված:

Մենք հիմա փորձում ենք գնալ հենց այս ճանապարհով, կկարողանա՞նք, կստացվի՞, ոչ մեկ չի կարող երաշախվորվել»,-ասաց նա և նշեց, որ խաղաղությունը միակողմանի չէ, այլ համագործակցության արդյունք «Մենք իլյուզաներ չունենք և տեսնում ենք , ր մեզ ոչնչացնելու ցանկություն ուենցողների թիվը մեծ է, ավելի մեծ քան կարելի է ենթադրել և խաղաղության օրակարգը՝ մեզ ոչնչացնելու, աշխարհում գոյություն ուենցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ոչ մեկ չի կարող երաշխիք տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կուեննա: «Սա թե ներսում, թե դրսում հայհոյանքներով, մեղադրանքներով, սպառնալիքներով վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ հաամր և մենք ունենք կամք վճռականություն այս ճանապարհը անցնելու՝ չնայած այն բանին, որ հաջոողության երաշխիք ոչ մեկ չի կարող տալ, բայց հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն ԼՂ այլև Հայաստանի կործանման, և մենք սա թույլ տալ չենք կարող»,-ասաց նա: ՀՀ վարչապետը կոչ արեց համախմվել խաղաղության օրակագրի շուջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ