Ինչու՞ Փաշինյանին չի հաջողվում հեռացնել. Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց խոսել

 

Ինչու՞ Փաշինյանին չի հաջողվում հեռացնել. Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց խոսել

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմության առաջնորդի պատվավոր տիտղոսը ստացած Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է նոր մարտավարությամբ շարունակել իրենց պայքարը։ Սաղաթելյանը հայտարարեց, որ գիշերները Ֆրանսիայի հրապարակում գիշերող քաղաքացիների ներուժն այժմ իրենց այլ տեղերում է պետք գալու, հետևաբար որոշել են հանել վրանները Ֆրանսիայի հրապարակից։

Իշխան Սաղաթելյանը նաև ասաց, որ մայրաքաղաքի և Հայաստանի բոլոր հրապարակները իրենցն են, ինչը բազմիցս ապացուցել են։
Ապա հավելեց, որ այս որոշումից հետո, վստահաբար, տարբեր մեկնաբանություններ են լինելու, բայց հրապարակն ազատելու որոշումը կապված է մարտավարության փոփոխության հետ։

Ընդդիմությունը նաև պլանավորել է շաբաթական առնվազն երկու հանրահավաք իրականացնել, փողոցային ակցիաներ անել, իսկ տարբեր զարգացումների դեպքում՝ վերադառնալ 24-ժամյա ռեժիմի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ