Ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակից հանում է վրանները

«Դիմադրություն» շարժման առաջնորդներից, ՀՅԴ-անդամ, ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը րոպեներ առաջ Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ վաղվանից վրանները հանվելու են հրապարակից:

Սաղաթելյանի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած հրապարակում իրենք կվերականգնեն իրենց վրանային ավանը:

Նա հավելեց՝ շարժման հետագա արդյունավետությունը կապված չէ վրանների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ