![]()
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. հերթագրվել է երեք պատգամավոր: Քիչ առաջ ելույթ ունեցավ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով ընդդիմադիր շարժման հանրահավաքների մասին.
«Իրական լաոն մի՛շտ է արթուն, դա տեսանելի էր դեռևս 2020-ին, երբ պատերազմի ընթացքում մեր փառքով ընկած հերոսներն ու նրանց ողջ մնացած ծառայակիցները պայքարում էին մեր պետության միակ՝ արտաքին թշնամու դեմ՝ երաշխավորելով մեր երկրի անվտանգ ապագայի հեռանկարը»:
Պատգամավորի խոսքով՝ «ընդդիմության լաոյի փնտրտուքները պետության համար դրական արդյունքի չեն հանգեցնելու».
«Ավելին, շարունակվելու դեպքում՝ հետագայում մեծացնելու են պատերազմի վերսկսման հավանականությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ արտաքին քաղաքականության հաջողության գրավականը ներքին կայունության ապահովման մեջ է:
![]()