«Ֆրանսիայի հրապարակի միջադեպն իրենց կազմակերպած սադրանքն է». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․

«Ֆրանսիայի հրապարակի միջադեպն իրենց կազմակերպած սադրանքն է։ Այդ երիտասարդ պատգամավորուհին դիտմամբ ցույց է տալիս խաղաքարտը, թե իբր ինքը գիշերն այնտեղ է եղել։ Նա հենց պլանավորված հարվածից կարճ ժամանակ անց է այնտեղ եղել։

Այնքան նրբորեն ու հաշվարկով է հարվածը վրանին հասել, որ այն հազիվ փոքր-ինչ շրջվել է։

Սա այս ծալապակասների հերթական մանր ժուլիկությունն է՝ հրապարակն ազատելուց առաջ»:

Այս լուսադեմին, ժամը 6-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որն արդեն տևական ժամանակ է՝ փակ են պահում ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները: Այնտեղ տեղադրված վրաններից մեկի ուղղությամբ է ընթացել մարդատար մեքենա՝ հասցնելով ճեղքել ոստիկանական հսկողությունը:

Այս մասին ահազանգում են ընդդիմադիր պատգամավորները՝ նշելով, որ միջադեպի արդյունքում վրաններից մեկը վնասվել է, Ֆրանսիայի հրապարակում գտնվող քաղաքացիների շրջանում ոչ ոք չի տուժել, սակայն վրանը մասամբ վնասվել է:

Ընդդիմադիր պատգամավորները նաև նշում են, որ տարածքում կան բազմաթիվ տեսախցիկներ և դժվար չի լինելու պարզել, թե ով է եղել հիշյալ մեքենայի ղեկին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ