![]()
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի հրապարակում գիշերը վրաններում մնացող ցուցարարներն իրենց բնական կարիքները հոգում են շշերում, ապա դրանք նետում են աղբամանները։ Սակայն սա դեռ ամենը չէ, արդեն մի քանի օր է, ինչ ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը բարձրաձայնում էին այն խնդրի մասին, որ Ֆրանսիայի հրապարակի հարակից այգին ցուցարարները սարքել են զուգարան և անգամ Կոմիտասի արձանի հետևն էին հոգում իրենց բնական կարիքները։
Բնականաբար այս ամեն ուղեցվելու էր գարշահոտությամբ,և հենց դա էր պատճառը, որ ցոցարարներն այսօր ստիպված են եղել լվալ ասֆալտը։
Ի դեպ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լուսանկարներ է հրապարակել Ֆրանսիայի հրապարակից, որոնցում երևում է՝ ինչպես են քաղաքացիները մաքրում հրապարակը, և կից գրել․
«Ֆրանսիայի հրապարակում մաքրություն ժամ է»:
![]()
![]()
![]()
![]()