Ռուստամ Բաքոյանը անդրադարձել է մամուլում շրջանառվող՝ երիտասարդ կնոջը ծեծելու մասին լուրերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մամուլում տարածված այն լուրին, թե ինքը բռնություն է գործադրել իր քաղաքացիական կնոջ նկատմամբ:

«Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Երկրորդ՝ գործը Դատախազությունում է, ուսումնասիրման փուլում, այսքանը կարող եմ ասել»,- նշել է պատգամավորը:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ վերջինս ասել է, որ ճանաչում է այդ կնոջը և այլ մեկնաբանություն չի ցանկացել տալ:

Նշենք, որ օրերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե Ռուստամ Բաքոյանը պատգամավոր դառնալուց հետո ծանոթացել է մի կնոջ հետ, որը Եվրոպայում է ապրել իր երկու երեխաների հետ։ Չնայած նրանց միասին ապրելուն, լրատվամիջոցի հրապարկման համաձայն, Բաքոյանն ամեն կերպ խուսափել է ամուսնության փաստը պաշտոնապես գրանցելուց, քանի որ չի ցանկացել, որ եզդիները տեղեկանան, որ այլազգի կնոջ հետ է ամուսնացել: Լրատվամիջոցի զրուցակիցը նաև հայտարարել էր, թե Բաքոյանը համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ ֆիզիկական բռնության է ենթարկել քաղաքացիական կնոջը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ