![]()
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում կանդրադառնա էներգառեսուրսների գների աճին, տնտեսական այլ ոլորտների վրա արևմտյան պատժամիջոցների ազդեցությանը, ինչպես նաև աշխարհում սկսվող պարենային ճգնաժամին։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
Պեսկովն ընդգծել է, որ հունիսի 17-ի համաժողովին Պուտինի ելույթը «չափազանց կարևոր» է լինելու։
![]()