Սերժի «ձիու քայլը». Իշխանի անունը հոլովելով որպես առաջնորդ, Սերժը ապտակում է Ռոբերտ Քոչարյանին

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սերժի <<ձիու քայլը>>։

<<Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ կասի>>,-ասում է Սերժ Սարգսյանը։

Ռևանշիստների աղախին լրատվամիջոցները հրճվանք են ապրում Սերժի այս հայտարարությունից,չհասկանալով,այս կարճ նախադասության ենթատեքստն ու ջախջախիչ ծաղրը։

1․Լավ հասկանալով,որ շարժումը տապալված է,որին հետևելու են տարբեր տեսակի արդարացումներ,Սերժը տապալման պատասխանատվությունը գցում է Սաղաթելյան Իշխանի վրա,նրան հռչակելով շարժման առաջնորդ։

2․Իշխանի անունը հոլովելով որպես առաջնորդ,նա ապտակում է Ռոբերտ Քոչարյանին՝էս ու՞մ վրա էիր հույսդ դրել,հասկացնելով,որ դաշնակները այն ուժը չէին,որով ուզում էիր զավթել իշխանությունը;

3․Լավ իմանալով,որ հունիսի 3-ը ունենալու է իր հետևանքները,որ մարդիկ են կալանավորվելու,Սերժը,ինչպես միշտ թիկունք է կանգնում իր կուսակցականներին;Մեղավոր եք փնտրում,փնտրեք առաջնորդ Իշխանի շրջապատում։

4․Սերժի այս նախադասությունը լավագույն ցուցիչն է նրա,որ մոտակա միտինգը լինելու է միտինգ ձախողման մասին և Իշխանի ելույթը՝ մահախոսական։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ