![]()
Ինչպես ավելի վաղ տեղեկացրինք, այսօր Ֆրանսիայի հրապարակում 19։00-ից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիան, որից հետո երիտասարդ ցուցարարները երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենք և ձեռնաշղթաներով բողոքի ակցիա իրականացրեցին դատարկ շենքի դիմաց։
Ուշագրավ էր, որ գլխավոր դատախազության շենի դիմաց ցուցարարնեը գետնին նետեցին մեծ քանակությամբ ձեռնաշղթաներ։ Նշենք նաև, որ ըստ սոցցանցի օգտատերերի՝ ցուցարարները ձեռնաշղթաները գնել էին Երևանի «սե*ս-շոփ» խանութներից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայկական ժամանակի» ուժային աղբյուրների փոխանցմամբ՝ Ժամը 19:40-ի դրությամբ հանրահավաք-երթին մասնակցել է շուրջ 500-600 մարդ:
![]()