Իտալիայում ուղղաթիռ է կործանվել, Թուրքիայի ու Լիբանանի քաղաքացիներ են մահացել

Իտալիայում ուղղաթիռի կործանման հետևանքով Թուրքիայի 4 և Լիբանանի 2 քաղաքացիներ են մահացել։ Փրկարարները հայտնաբերել են ուղղաթիռի կործանման վայրը։

Ուղղաթիռն անհետացել էր հունիսի 9-ին Իտալիայի Տոսկանա և Էմիլիա–Ռոմանիա շրջանների սահմանին:

Ուղևորները Լուկա քաղաքից մեկնել էին Տրևիզո նահանգի ուղղությամբ:

Այդ օրը եղանակային վատ պայմաններ են եղել. ուղղաթիռը ռադարներից անհետացել է Ապենինյան լեռներում:

Որոնումների երրորդ օրը փրկարարները կործանված ուղղաթիռի բեկորները գտել են Կուսնա լեռան լանջին` մոտ 2 000 մետր բարձրության վրա։

Բոլոր մահացածների մարմինները հայտնաբերվել են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ