![]()
Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանն իր ֆեյսքուքյան էջում գրել է.
Արարատի մարզ կատարած այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության Արտաշատի գրասենյակում հանդիպել է մարզի կուսակցական ակտիվի հետ։
Հանդիպմանը քննարկվել են հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին, երկրի անվտանգությանը առնչվող հարցեր։ Պարոն Փաշինյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, ինչպես նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։
![]()