Իտալիայում հայտնաբերել են անհետացած ուղղաթիռի բեկորները. ողջ մնացածներ չկան

Իտալիայում հայտնաբերել են հունիսի 9-ին անհետացած ուղղաթիռի կործանման վայրը եւ բեկորները, հայտնում է իտալական Rainews24-ը:

Ուղղաթիռում եղել են օդաչուն, Թուրքիայի չորս քաղաքացի և երկու լիբանանցի: Նրանք Լուկկա քաղաքից ուղևորվելիս են եղել դեպի Տրևիզո շրջան: Նշվում է, որ թռիչքն իրականացվել է անբարենպաստ եղանակային պայմաններում:

Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ փրկարարները հայտնաբերել են հինգ զոհերի մարմինները: Նշվում է, որ ողջ մնացածներ չկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ