![]()
Ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը 4 մեդալ է նվաճել Իրանում անցկացված հեղինակավոր «Թախթիի Գավաթ»-ում:
Չեմպիոն է դարձել վիրահատությունից վերականգնված Վազգեն Թևանյանը (65կգ), արծաթե մեդալակիր է դարձել Արման Անդրեասյանը (70կգ), իսկ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ տղաների մասնակցությունը գնահատում է լավ.
«Գիտեք, որ այս մրցաշարը բավականին ուժեղ կազմ է հավաքում: Այստեղ մեդալակիր դառնալը հեշտ չէ: Ծաղկաձորում ծանրաբեռնված ընդհանուր ֆիզիկական հավաքից հետո այս արդյունքներն ինձ գոհացնում են»,-նշեց մասնագետը:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()