Բագրատ Եսայանի նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժվել է

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժվել է։

Այս մասին տեղեկացրել է վերջինիս փաստաբան Վահե Եփրիկյանը։

Հիշեցնենք, որ «Երկիր մեդիա» հեռուստաալիքի տնօրեն Բագրատ Եսայանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 38-225-րդ հոդվածի 2-րդ մասով (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը) և 164-դ հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):

Եսայանի մյուս փաստաբան Սերգեյ Հարությունյանն էլ լրատվամիջոցներին հայտնել է, որ Եսայանն անցնում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա գործով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ