«Գիտեք՝ հե՞շտ է շենք շրջափակելը:2 տարի առաջ շենք շրջափակելու մետրը 2400 դրամ էր, հիմա գնաճ է, թանկացումներ,դարձել է 5800 դրամ».Սերիկ Գեւորգյան

Սերիկ Գեւորգյանը գրում է.

Սաղաթելյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե շարժումը բավարար վճռականություն չի ցուցաբերում, ասել է.

«Կարո՞ղ եք մի դեպք ասել, որ վճռական չենք եղել:Երբ շենք ենք շրջափակում, բախումներ են լինում, այդ մեղադրողները, սովորաբար այդտեղ չեն լինում:Շատ հեշտ է նստել համակարգիչների առջև և մեղադրանքներ հնչեցնել»:

Իսկականից, էլի:

Ինչպե՞ս կարելիա այս ընդդիմությանը մեղադրել անվճռականության մեջ:Այս ընդդիմության «տռամլյոր» ուժն արդեն 130 տարի է ինչ-որ վճռական բաներ է անում, ու էսքանից հետո գտնվում են ապազգային տարրեր, որոնք չեն գնահատում դա:

Գիտեք՝ հե՞շտ է շենք շրջափակելը:2 տարի առաջ շենք շրջափակելու մետրը 2400 դրամ էր, հիմա գնաճ է, թանկացումներ,դարձել է 5800 դրամ:Վճռական ներդրումներ են պետք դրա համար:

Հլը չհաշված ընդդիմության ամորտիզացիոն ծախսերը,Ամերիկա գնալ-գալը:Սաղ փող ա:Բայց Իշխանի մուննաթներն էլ են անտեղի:

Ես առնվազն մի անգամ Արմեն Աշոտյանին տեսել եմ ինչ-որ շինություն շրջափակելուց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ