«30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի իրացման ծրագրերն ինչո՞ւ չեք ուսումնասիրում». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումը․

«Համաշխարհային բանկից կրթության բնագավառի, այսպես կոչված, օպտիմալացման և զարգացման համար տրամադրած 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի իրացման ծրագրերն ինչո՞ւ չեք ուսումնասիրում… Աղմուկից ահագին ձայն կկտրվի….

Քանի դպրոց է նախատեսված եղել վերանորոգել, քանիսն են վերանորոգվել, ինչ սարքավորումներ են նախատեսված եղել ձեռք բերել ու ինչքանն են ձեռք բերվել:

Շուտով այդ վարկի տոկոսները պետք է մարվեն պետբյուջեից:

Բա հետաքրքիր չի՞, թե ինչպիսին է եղել 30 մլն ԱՄՆ դոլարի վարկի արդյունավետությունը, որի համար պետք է վճարումներ անենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ