«Ինչու՞ է Սերժ Սարգսյանը միայն հիմա՝ իշխանությունից հեռացվելուց հետո ազրայիլ կտրել». Ա. Ջուլհակյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչու՞ է Սերժ Սարգսյանը միայն հիմա՝ իշխանությունից հեռացվելուց հետո ազրայիլ կտրել։

Ինչու՞ իր պաշտոնավարման ժամանակ չէր հայտարարում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ինչու՞ են Արցախի փրկության օրակարգով հանդես եկողներն ընդամենը 2000 ցուցարար կոնսոլիդացնում իրենց շուրջ։ Դա նրանից է, որ մեր հանրությանը չի՞ հետաքրքրում Արցախը։

Իհարկե ոչ։ Մեր հանրությունն ապրում է Արցախով, արցախահայության խնդիրներով։ Պարզապես մարդիկ Արցախի փրկության, արցախցիների խնդիրների լուծման հույսը չեն կապում փողոցում հավաքված խմբակի հետ։ 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ