![]()
Հունիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Skoda Octavia» մակնիշի ավտոմեքենան Թբիլիսյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանն ու հայտնվել մայթին և բախվել շինության պատին։
Վթարի հետևանքով վարորդը, ով աշխատում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ըստ սկզբնաղբյուրի վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից պարեկային ծառայության ավտոմեքենային և մի քանի ավտոմեքենաների համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դիմել է փախուստի։
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը ճշտելու ու մեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
![]()