![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ժամեր առաջ բերման են ենթարկել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։
Civic.am-ի հետ զրույցում Բագրատ Եսայանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը հայտնեց, որ Եսայանն անցնում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա գործով եւ նրան կալանավորելու միջնորդություն է եղել դատարան։
«Բերման ենթարկելու եւ ձերբակալելու որոշումը տարօրինակ է, որովհետեւ Բագրատ Եսայանը ծանուցագրի առկայության դեպքում միանշանակ կներկայանար», — հավելեց փաստաբանը, նշելով, որ այս գորոծով կալավորվել են նաեւ Նարեկ Մանթաշյանը եւ Գերասիմ Վարդանյանը։
![]()