Թուրքիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում․

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 9-ին Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Գիորգի Գ.-ն, որը հունվարի 12-ից Թուրքիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր մի շարք հանցագործությունների մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ