«Երկիր Մեդիայի» տնօրենը տեղափոխվել է ԱԱԾ

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտնել է, որ «Երկիր Մեդիա» ՀԸ-ի տնօրեն Բագրատ Եսայանը բերման է ենթարկվել ԱԱԾ՝ երկու տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ բերման է ենթարկվել «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի տնօրեն Բագրատ Եսայանը: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել էր նրա փաստաբան Վահե Եփրիկյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ