Գերմանիայում զանգվածային վրաերթի հեղինակը հայ է.

Գերմանական DPA գործակալության փոխանցմամբ՝ տղամարդը Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասում վրաերթի է ենթարկել անցորդներին, ապա մխրճվել խանութի ցուցափեղկի մեջ։ Հայտնում են առնվազն մեկ զոհի և տասնյակ վիրավորների մասին։

Բեռլինի ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալ վարորդը Բեռլինում բնակվող 29-ամյա գերմանահայ է:

Ոստիկանության նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Բեռլինի Բրայթշայդպլաց շրջանում, եկեղեցու հրապարակից ոչ հեռու։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ