«Ընդդիմադիր մի քանի կին պատգավոր ներխուժել են առողջապահության նախարար Անահիտի Ավանեսյանի աշխատեսանյակ և թղթեր նետել նախարարի վրա».Արփի Դավոյան

Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

Ընդդիմադիր մի քանի կին պատգավոր ներխուժել են առողջապահության նախարար Անահիտի Ավանեսյանի աշխատեսանյակ և թղթեր նետել նախարարի վրա։
Սույն խուլիգանական տեսարանը ուղեկցվել է տիկնանց գոռգոռոցներով և անհավասարակշիռ պահվածքով։

Հետաքրքիրն այն է, որ նախարաը չէր էլ ճանաչում նրանցից մեկին, ով նախարարին հորդորում էր նայել Ազգային ժողովի նիստերը, հաշվի չառնելով, որ իրենք են բացակայում նիստերից և իրենց ժամանակն անց կացնում Երևանի տարբեր փողոցներում և Ֆրանսիայի հրապարակում։

Նման էժանագին ներկացումները որևէ արժեք չեն տալիս այն սնանկ օրակարգին, որը քարշ է տալիս իր գոյությունը Ֆրանսիայի հրապարակում։
Կարծում եմ, կարելի է համարձակություն հավաքել և խոստովանել, որ ամեն ինչ ավարտված է և տուն գնալու ժամանակն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ