![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր վաղ առավոտից վարչապետ Փաշինյանը մասնակցում է համապետական շաբաթօրյակին:
«Այ հիմա Արսենը Թորոսյանը, որ էդքան ասում է՝ ծխելը արգելեք, հիմա նայում է ուղիղ եթերով ու ասում է՝ այ տենց, դե հավաքի, բա որ ասում եմ, չես հավատում»:
Այս խոսքերը ժպտալով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, երբ հավաքում էր շինհրապարակում կուտակված ծխախոտի մնացորդները։
![]()
Վարչապետը հայտնեց, որ դեմ չէ ծխախոտի գնի բարձրացմանը, պարզապես կուզի, որ դա արվի աստիճանաբար, ոչ թե միանգամից։
![]()