Գաջի գործարանի տшրшծքում հայտնաբերվել է պшտից կшխվшծ տղшմարդու դի

Այսօր ողբերգսկան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Գաջեգործների փողոցի 74 հասցեում՝ ժողովրդին հայտնի Գաջի գործարանում տղամարդու կախված դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված գործարանի տարածքում մալուխով պատի վրա ամրացված երկաթից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Ս. Խ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված տարածքում վարձակալական հիմունքներով արտադրամաս էր աշխատացնում, որտեղ պեմզաբլոկ էր արտադրվում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է «Գաջեգործներ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Կարեն Անանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ