Ընդդեմ 253 միլիոնանոց Շոտլանդիայի․ Ուշագրավ մանրամասներ մեր մրցակցի մասին

Վաղը ժամը 22։45-ին Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի B դիվիզիոնի երկրորդ տուրում կմրցի Շոտլանդիայի հետ։ Հիշեցնենք, որ հունիսի 4-ին կայացած առաջին տուրում մեր ազգային թիմը Երևանում 1։0 հաշվով առավելության էր հասել Իռլանդիայի նկատմամբ։ Առաջիկա հանդիպմանը Խոակին Կապառոսը գլխավորած թիմը կներկայանա խմբի առաջատարի կարգավիճակով։ Շոտլանդացիները, ինչպես նաև նույն խմբում ընդգրկված ուկրաինացիները Ազգերի լիգայում դեռևս հանդիպում չեն անցկացրել։ Այս հավաքականները մրցակիցներն էին նաև 2022 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում։ Հունիսի 1-ին տեղի ունեցած կիսաեզրափակիչ մրցավեճում Շոտլանդիան Ուկրաինայի զիջել էր 1։3 հաշվով և դուրս մնացել պայքարից։ Ուկրաինան իր հերթին փլեյ-օֆֆի եզրափակչում 0։1 հաշվով պարտվել էր Ուելսին և ելույթ չի ունենա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։

Ինչևէ, փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում Շոտլանդիայի ազգային թիմը և ինչպիսին են մեր հնարավորությունները։ Սկսենք նրանից, որ այս պահին Շոտլանդիայի հավաքականում գտնվող ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է մոտ 253 միլիոն եվրո։ Շոտլանդացի ամենաթանակ ֆուտբոլիստը «Լիվերպուլի» պաշտպան Էրդրյու Ռոբերտսոնն է, որը նաև ազգային թիմի ավագն է։ Այս խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատված է 65 միլիոն եվրո։ Մինչ դեռ Հայաստանի հավաքականում այս պահին գտնվող ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը միայն 22 միլիոն եվրո է։ Փաստորեն, միայն Շոտլանդիայի հավաքականի ավագի տրանսֆերային արժեքը 3 անգամ գերազանցում է հայաստանի հավաքականի 27 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքին։ Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։ Ամենաթանկ ֆուտբոլիստների հաշվարկում Շոտլանդիայում երկրորդը «Մանչեսթեր Յունթյեդի» կիսապաշտպան Սքոթ ՄքԹոմինեյն է, որի տրանսֆերային արժեքը 35 միլիոն եվրո է։ «Աստոն Վիլայի» կիսպաշտլան Ջոն Մաքգինի տրանսֆերային արժեքն էլ 30 միլիոն եվրո է։ Ընդհանուր առմամբ Շոտլադիայի հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից 5-ի տրանսֆերային արժեքն է մեկ միլիոն եվրոյից պակաս։ Ընդ որում այդ 5 ֆուտբոլիստներից 4-ը դարպասապահներն են։ Հայաստանի հավաքականի ճամբարում գտնվող ֆուտբոլիստներից միայն 6-ի տրանսֆերային արժեքն է գերազանցում մեկ միլիոն եվրո։ Այս պահին մեր ամենաթանակ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուրդ Սպեցյանն է։ Վերջինիս տրանսֆերային արժեքն օրեր առաջ կրկնապատկվել էր հասնելով 6 միլիոն եվրոյի։

Ինչևէ, 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Շոտլանդիան ընդգրկված էր F ենթախմբում։ 10 խաղում վաստակելով 23 միավոր մեր առաջիկա մրցակիցը խմբում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը։ Ընտրական փուլից հետո շոտլանդացիներն անց են կացրել ընկերական երկու հանդիպում։ Այս տարվա մարտին մեր առաջիկա մրցակիցը ոչ-ոքի 1։1 է խաղացել Լեհաստանի և 2։2 Ավստրիայի ընտրանու հետ։ Վերջին տարիների Շոտլանդիայի հավաքականը գտնվում է վերելքի փուլում և շատերը վստահ էին, որ այս հավաքականին կտեսնենք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։ Շոտլանդիան վստահ ելույթները սկսեց այն բանից հետո երբ 2019 թվականին թիմը գլխավորեց Սթիվեն Քլարկը։ Ինչ խոսք Ուկրաինայից կրած պարտությունից հետո հոգեբանական տեսանկյունից ծանր վիճակում է։ Եվ հակառակը Իռլանդիայի նկատմամբ տարաշ հաղթանակը մեզ լրացուցիչ դրական լիցքեր է հաղորդել։ Սա թերևս մեր միակ առավելությունն է բրիտական հզոր հավաքականի նկատմամբ։ Հայաստանի դեմ խաղին շոտլանդացիները ունեն նաև կորուստներ։

Ուկրաինայի դեմ մրցավեճի 46-ի րոպեին վնասվածք էր ստացել և փոխարինվել կենտրոնական հարձակվող Լինդոն Դիքեսը։ Վնասվածք ունի նաև ձախ պաշտպան Նաթան Պատերսոնը։ Բուքմեյքերները վաղվա խաղում բացահայտ ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ Շոտլանդիայի հավաքականի հաղթանակի համար սահմանված է ընդամենը 1․33 գործակից։ Ոչ-ոքի գնահատված է 4․75, իսկ Հայաստանի ազգային թիմի հաղթանակը՝ 6․5 գործակցով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ