![]()
Պատմաբան Աշոտ Ներսիսյանը կարծում է, որ այսօր մեր քաղաքական միտքը պետք է սևեռվեր արտաքին մարտահրավերների վրա․ «Այն քաղաքական ուժերը, որոնք ասպարեզում են, 1918 թվականից եղած խնդիրն են դնում: Դավաճաններ փնտրելը դեռ շուտ է․ Կարսը երբ ընկավ, մենք էլի անմիաբան էինք: Քաղաքական լիդերը կարող է անել քաղաքական սխալներ, բայց ռազմական սխալը գեներալիտետի սխալն է: Հայ քաղաքական միտքը պետք է միավորվի մեկ գաղափարի շուրջ, ընդհանուր օրակարգ մշակի»:
Ըստ պատմաբանի՝ Արևմուտքը փորձում է փախցնել այն օրակարգը, որը եղել է ՌԴ միջնորդությամբ․ «Արցախի խնդիրը ՌԴ քաղաքական դաշտում է: Լավրովը գալիս է տարածաշրջանային խնդիրներով: Ռուսաստանը հիմա Արցախի խնդիրը չի լուծի, այսպես կմնա դեռ երկար ժամանակ: Հայրենասիրական ճառեր ասելով չէ, Արցախի խնդիրը հիմա չի լուծվելու»:
Անդրադառնալով ընդդիմության ցույցերին, Ներսիսյանը նկատեց,որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ժողովրդավարությունը այլ կերպ կօգտագործեին ընդդիմության այս ցուցերը ցրելու համար․ «Հայաստանում հնուց ի վեր Արշակունիների շրջանից սկսած իշխանության հարցը որոշել են երկու հարևան պետություններ:Ոչ Արևմուտքին, ոչ Ռուսաստանին այսօր ձեռնտու չէ Հայաստանում իշխանափոխությունը, ընդդիմությունն էլ դա գիտակցում է»:
![]()