«Ա՛յ լուսանցքային «հայդատական գրդոնչիներ», ձեզ քննադատում եմ ոչ այն պատճառով, որ Նիկոլին սատարում եմ»․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Դուք ընդդիմություն չեք` «5րդ շարասյան» սովորական «զինվորներ» եք
Երեկ, կեսգիշերից հետո, դաշնակցական որոշ «հայուգենականներ» որոշել են ակտիվ քարոզչական կամպանիա ծավալել իմ դեմ։
«Ընկերները», հավանաբար, ծանր են տարել երեկվա իմ որոշ գրառումներ ու հարցազրույցներ։
Ինչ ասեմ, մեղավորը ես եմ, որ խոսքս ամբողջական չեմ ասում` սրանց թփրտալու ու պոռոտախոսելու առիթ տալով։
Ա՛յ լուսանցքային «հայդատական գրդոնչիներ», ձեզ քննադատում եմ ոչ այն պատճառով, որ Նիկոլին սատարում եմ։
Ես, մեր կուսակցությունը պատրաստ ենք լինել ցանկացած իրական ընդդիմության շարքերում, բայց դուք ընդդիմություն չեք` «5րդ շարասյան» սովորական «զինվորներ» եք։
Երեկ «Հայրենիքի փրկության շարժում» էիք, այսօր` «Դիմադրության» շարժում։
Ախր գիտեմ, թե մոսկովյան որ վոյաժից հետո որոշեցիք Վազգեն Մանուկյանին վարչապետացու դարձնել ու գիտեմ նաև, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինչու են «սխոդկա» հրավիրել, երբ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը 2021-ի հունվարին, քաղաքական հայտարարությամբ, լքեց ՀՓՇ-ն։
Դուք ստիպեցիք, որ առաջիկա ժամերին ու օրերին հանգամանալից անդրադառնամ այս պատմություններին, մանավանդ, որ հիմա նույն «գծի մեջ» եք…»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ