![]()
ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի գրառումը.
«Ուզում եմ մի կարևոր և գլոբալ հարցի մասին խոսեմ։ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում մի 10 տարեկան երեխա հանդիպեց, որը հացի փող էր հավաքում։ Երեխայի անունը Սահակ էր։ Նրա մոտ կար բջջային հեռախոս, որին անընդատ զանգահարում էր մի կին, որը ներկայանում էր որպես նրա մայր։ Ամուսիներ էին անցնում, նրանք էլ միջամտեցին, հետո կինը խոսեց մայր ներկայացածի հետ։ Նախ երեխան ասում էր, որ մենակ չէ այնտեղ, այլ փոքր եղբոր հետ, որը մի խաչմերուկ ներքևում է։
Երբ մայր ներկայացած անձնավորության հետ էր խոսում այդ կինը, նա ասաց, որ իբր երեխան փախել է տանից ՝ Ներքին Չարբախից է փախել, իսկ փոքր եղբայրը արդեն մի քանի րոպեում հասել է տուն՝ Ներքին Չարբախ։ Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա, բայց հետո երեխայի մոտ հայտնաբերում ենք մեծ գումար, դրա մասին տեղեկացնում ենք մայր ներկայացած անձնավորությանը, որը դա չափազանց նորմալ է ընդունում, նորմալ է ընդունում, որ 10 տարեկան երեխան Ներքին Չարբախից հասել է Կենտրոն ՝ կեղտոտ վիճակում։ Իսկ վերջում մեզ հրամայում է՝ նստցրեք տաքսի, ճանապարհեք։ Ոչ մի անհանգստություն, խառնվել։
Ասածս ինչ է՝ պատկան մարմինները պարտավոր են բացահայտել անչափահասին մուրացկանության դրդելու դեպքերը և պատժեն, իսկ երեխային տեղափոխեն համապատասխան խնամքի վայր։ Իսկ եթե իրոք պարզապես սոցիալապես անապահով են այնպես, որ երեխան պետք է մուրացկանությամբ զբաղվի, ապա այդ դեպքում էլ կարծում եմ պատկան մարմինները պետք է համապատասխան միջամտություն ցուցաբերեն, որպեսզի չխեղվի այդ երեխաների ապագան»։
![]()