«Ջրծաղիկը մանկահասակ տարիքում ավելի թեթև են տանում, մեծ տարքիում շատ ավելի բարդություններ է առաջացնում». Անահիտ Ավանեսյան

Հիմա վերադառնում ենք նախաքովիդյան համաճարակային իրավիճակի, որը համեմատելով անցած տարվա հետ բարձր է, բայց ամբողջովին գտնվում է մեր երկրի համար սեզոնային ակտիվության շրջանակներում, որևէ շեղում չենք տեսնում: Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ջրծաղիկի տարածվածությանը:

Նա նկատեց, որ 2020 թվականին ունեինք բոլոր ինֆեկցիոն հիվանդությունների այդ թվում նաև ջրծաղիկի կտրուկ նվազում: «Կանխարգելիչ միջոցառումը պատվաստումներն են, բայց դա մեր ազգային ծրագրի մեջ դեռ մտած չէ: Ջրծաղիկը մանկահասակ տարիքում ավելի թեթև են տանում, մեծ տարքիում շատ ավելի բարդություններ է առաջացնում և պետք է հասանելի դարձնենք այն քաղաքացիների համար, որոնք օրինակ փոքր ժամանակ չեն հիվանդացել, բայց ունեն խրոնիկ հիվանդություններ, ունեն քաղցկեղ»-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ