Երևանում 2022թ․ կփոխարինվի 426 վերելակ

Երևան քաղաքում նոր վերելակների ձեռքբերման այս տարվա ծրագրի ծավալը 10%-ով կավելանա: Այդ մասին Երևանի քաղաքապետարանում հունիսի 6-ին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ծրագրի ծավալներն ավելացնել 10%-ով: Նոր վերելակների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է», — ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ