«Չենք մասնակցելու ՀԱՊԿ Խորհրդի նիստին».Ագնեսա Խամոյանը ներկայացրել է պատճառները

Մամուլում տարածված տեղեկությունը, որ մենք այսօր չենք մասնակցելու ՀԱՊԿ Խորհրդի նիստին, համապատասխանում է իրականությանը:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Որոշումը պայմանավորված է առկա ներքաղաքական իրավիճակով, ինչպես նաև այն ձևաչափով, որով ընթանալու է նիստը:

Ընդդիմադիրները ելույթով հանդես գալու իրավունք չեն ունենալու նիստի ժամանակ: Միայն խոսնակներն են կարողանալու ելույթ ունենալ:

Այս փաստը և Հայաստանում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նպատակահարմար չեն գտել մասնակցել այսօրվա նիստին:

Մյուս կողմից մենք շատ կարևորում ենք ՀԱՊԿ անդամ երկրների հետ երկխոսությունը և պատրաստ ենք հանդիպել: Այս բոլոր հիմնավորումներով մենք օրեր առաջ նամակ ենք ուղարկել Վոլոդինին և վստահ ենք, որ ըմբռնումով են մոտեցել մեր այս որոշմանը»,- նշեց Խամոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ