«Ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց այն». Միրզոյան

Ինչպես հայտնել էինք, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում Արարատ Միրզոյանը մասնակցում է 2021-ի բյուջեի կատարողականի քննարկմանը:

Անդրադառնալով հաշվետու տարում անցկացված հանդիպումներին՝ Միրզոյանը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով հանդիպում էր նախատեսված դեկտեմբերի 1-ից 3-ը՝ Ստոկհոլմում, սակայն ադրբեջանական կողմը չեղարկել է այն:

«Ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց հնգակողմ հանդիպումը: Ի դեպ նախքան դա, առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ… Համանախագահության ձևաչափի ու մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքը, մեր կարծիքով, դարձավ ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառը»,- նշել է Միրզոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ