![]()
Հարգելի ընթերցող, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ իրեն “դիմադրություն” (իրականում թալանի պաշտպանության կոմիտե — ԹՊԿ) հռչակած մարգինալ խուլիգանների փոքրաթիվ կուտոկը Երևանի փողոցներում իրականացնում է ակցիաներ, որոնցով արդեն հասցրել է զզվանել ժողովրդին: Այդ ակցիաների ընթացքում ԹՊԿ անդամները ամեն անգամ հայտարարում են “Հայաստանի փրկության” նոր ժամկետներ, սակայն ամեն անգամ ընկնում են իրենց փորած կոյուղափոսը:
Վերջին հանրահավաքում ԹՊԿ փողոցային ղեկավար՝ Իշխան (ձուկը չէ) Սաղաթելյանը հայտարարեց, որ կիրակի օրը ակցիաներ և հանրահավաք չեն լինելու, սակայն այդ օրը նրանց համար լինելու է աշխատանքային:
Նկարում կարող եք տեսնել ՀՀԿ երիտթևի անդամներին և Էդուարդ Շարմազանովին, որոնց իր տանը՝ ավելի ճիշտ լողավազանում աշխատանքային կիրակի օրով հյուրնկալել է Երևանի նախկին կոռումպացված քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կարծում եմ խոսքերն ավելորդ են հասկանալու համար, որ այս մարդիկ ոչ երկիր փրկող են, ոչ էլ մի խելքը գլխին գործ անող, քանի որ սրանց արյան մեջ է սեփական կայֆերի առաջնահերթությունը, իսկ ժողովրդի և երկրի խնդիրները սրանց բնավ էլ չեն հետաքրքրում:
Իշխան Սաղաթելյանը, երբ հաջորդ անգամ հայտարարի, որ իրենք օր ու գիշեր աշխատում են թող այս նկարը նայի ու պապանձվի: Ամեն անգամ խաբելով մարդկանց այս տհասները ուզում են, որ ժողովուրդը իրենց վստահի՞, բայց դե մեր ժողովուրդը իմաստուն է և հասկանում է, որ սրանցից խեր չկա:
Հ.Գ. Որոշ ժամանակ առաջ տեղեկացել էի, որ ՀՀԿ երիտթևի որոշ ներկայացուցիչներ իրենց առաջնորդ սերժիկ նարիմանովին դուր գալու համար սկսել են կրել դեղին պլավկիներ, սակայն չէի հավատացել, բայց այս նկարը տեսնելուց հետո հասկացա, որ ճիշտ էին ասում:
Հ.Գ.Գ. Սիրելի Հայրենակիցներ ահա ևս մեկ ապացույց, որ թալանի փրկության կոմիտեն առաջնային է համարում իր մարմնի և հոգու կայֆերը, իսկ ձեզ ամեն անգամ խաբելով փորձում են դուրս բերել փողոց ու քցել շառի մեջ:
Հեղինակ Արամ Սահակյան
![]()
![]()