Երկիրը փրկողները Տարոնի շքեղ տան լողավազանում են

Այս օրերին Ֆրանսիայի հրապարակում շոգի տակ ճռռացող խե՜՜՜ղճ միԾինգավոՌներ,
Այդ հրապարակի՝ փակ լինելու պատճառով այս շոգին անհարմարություններ կրող սիրելի՛՛՛ քաղաքացիներ,
Ահա թե ինչով են զբաղված հայրենիք փրկողները ճիշտ այս օրերին… Դե էլ ուրիշ ինչով, Տարոնի տանը մի լավ խնջույք կազմակերպելով, և ուտուշ-խմուշից հետո էլ լողավազանում մի լա՜ա՜ա՜վ զովանալով:
Պատկերված նկարը հրապարակել է կարկառուն ՀՀԿ-ական, ազգությամբ՝ ոչ հայ, բայց մեր իսկ հայրենիքի փրկության մասին շատ բարձր գոռացող Շարմազանով Էդոն:

Նայում ենք Շարմազան ու շառլատան էդոյի ֆեյսբուկյան էջը ու տեսնում, թե ինչպես են Զավակները հանրապետական ամռան տապին զովանում Տարոն Մարգարյանի գերթանկարժեք առանձնատան գերշքեղ լողավազանում ու միանգամից զայրույթի բազում պահեր ենք ապրում: Եվ բնականաբար ապրում են քմի քանի բնույթի զայրույթ՝ միանգամից… Զայրույթ N 1՝ Տարոն Մարգարյանը եթե չթալաներ, որտեղի՞ց նա կարող էր այդպիսի գերթանկարժեք տուն ունենալ… Ավանի վիսոտնին վկա: Զայրույթ N 2՝ եթե սերժական տարիներին Տարոնը չթալաներ ու այդպիսի տուն չկառուցեր՝ գուցե այդ փողով ավելի շատ զենք գնեինք և մի քանի վառ ու պայծառ երիտասարդի պակաս կորցնեինք 2020 թվականին… Զայրույթ N 3՝ սրանք ամեն օր իրենց դատարկամիտ դեմքերով հայրենիքի փրկությունից ու Արցախից են խոսում, բայց սրանց արածն ու ապրածը, սրանց նախկին թալանն ու ներկա բարքերը ամեն օր ու ամեն ժամ հուշում են, որ սրաց ուզածը ընդամենն այն է, որ իրանք կրկին գան իշխանության, որ հանկարծ Տարոնի այս նույն ասաբնյակն ու լողվազանը ձեռներից վերցնող ու պետությանը հանձնող չլինի… ահա և վերջ էլ ի՞նչ հայրենիք, էլ ի՞նչ փրկիչ, էլ ի՞նչ Արցախ…

Հ.Գ. – Էխ ՀՀԿ-ականներ, ՀՀԿ-ականներ…
ինչքա՜ն էլ փորձեք լողանալ,
ինչքա՜ն էլ՝ մաքուր ձևանալ,
այլևս, երբեք ու երբեք
չեք կարող՝ սիրելի դառնալ…
Հ.Գ.Գ. – Հանրապետական զավակներից շատ-շատեր ջան՝ իրիկունը պապաներին հարցրեք «Պա՛պ, պա՛պ, բա ինչի՞ Տարոն ձյաձյան ըսենց լավ տուն ու բասեին ունի, իսկ մենք չունենք…»

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ