Ադրբեջանում դպրոցականներով ավտոբուսն ընկել է ձորը

Ադրբեջանի Շեքիի շրջանում դպրոցականներով ավտոբուսն ընկել է ձորը, հայտնում է կիրակի օրը APA տեղական գործակալությունը ։

«Վարորդից բացի ավտոբուսում եղել է 22 մարդ՝ 16 դպրոցահասակ երեխա, ինչպես նաև վեց մեծահասակ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով՝ վարորդը կորցրել է կառավարումը։ «Վիրավորներն ուղարկվել են Շեքիի կենտրոնական շրջանային հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զոհերի թվի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ