![]()
Ընդդիմությունը «չի հանձնվում». այս վերտառությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով իր դիտարկումները ընդդիմադիր գործիչների փողոցային պայքարը չդադարեցնելու վերաբերյալ:
Դրանք ներկայացնում ենք ստորև.
«Ընդդիմությունը «չի հանձնվում» սեփական մեդիափուչիկի պայթյունից առաջացած ալիքին։
Ընդդիմությունը «չհանձնվելով» շարունակում է մոլորեցնել իր հետևորդներին կեղծ և աննպատակ օրակարգերով:
Ընդդիմությունը «չի հանձնվում» իր սեփական վախերին՝ դուրս գալու իր սեփական թակարդից։
Ընդդիմությունը չգիտի՝ ինչպես «գնալ տուն», որ փրկի սեփական դեմքը։
Ընդդիմությունը չգիտի՝ ինչպես արդարացնել սեփական «գոյությունը», որն իրականում չկա, ավարտված է։
Հ.Գ. Միակ հարցը մնում է, թե ինչո՞ւ են մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը անհարմարություններ զգում «չեղած» ընդդիմության պատճառով։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ից սկսած՝ խորհրդարանական ընդդիմությունը նստացույց է հայտարարել Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
![]()