«Իմ երեխաները պետք է ծնվեն ԱՄՆ-ում, ապրեն լավ, բոլորը պետք է փողոցում պայքարեն, որ ես ու իմ ցեղը լավ ապրենք, իսկ դուք մնաք ժեխ».ահա թե ինչ է հասկացնում հայ ազգին Քոչարյանի որդին.

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը երեկ մեկնել է ԱՄՆ, որտեղ պետք է ծնվի նրա և <<հայրենասեր>> երգչուհի Սիրուշոյի որդին։ Քոչարյանի բոլոր զավակները ծնվել են ԱՄՆ-ում, որովհետև ԱՄՆ-ում ծնվածներն ավտոմատ դառնում են Միացյալ Նահանգների քաղաքացիներ և դառնալով հասուն մարդիկ հասկանում են, որ ազատված են ամեն տեսակ խնդիրներից։

Քոչարյանի որդին օրեր շարունակ կոչ է անում, որ մարդիկ դուրս գան փողոց ու պայքարեն հանուն հայրենիքի, բայց ինքը այդ պայքարին թեժ պահին մենակ է թողում թե հայրենիքը, թե ընկերներին։ Քոչարյանի իշխանատենչության համար այս օրերին բազմաթիվ մարդիկ են հանցանքներ գործել ու կալանավորվել, բայց պրինցը մեկնել է նոր աշխարհ՝ ԱՄՆ։

Պարզ ու կոնկրետ պետք է ասենք․ Քոչարյանի որդին այս քայլով հայ ազգին, իր մտերիմներին, բոլորին ու բոլորին հասկացնում է հետևյալը․ <<ԻՄ զավակները պետք է ծնվեն ԱՄՆ-ում, որովհետև այնտեղի քաղաքացի են դառնում, ես այս օրերին պետք է լինեմ ԱՄՆ, որովհետև ընտանիքիս կողքին պետք է լինեմ, իսկ դուք՝ պետք է իմ համար կռվեք, գոռաք ու ինձ իշխանություն տաք, որ ժեխերին իշխեմ ու պահեմ միլիարդներս, որոնք հայրս է թալանել էս ժեխ ազգից>>։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ