Սպանության կասկածյալի մոտ գտել են քաղաքական գործիչների անուններով ցուցակ

ԱՄՆ-ի Վիսքոնսինի նահանգի իր տանը սպանվել է պաշտոնաթող դատավոր:Այս մասին NBC News -ին տեղեկացրել են իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները։

«Օկրուգային դատարանի նախկին դատավոր Ջունո Ջոն Ռոմերին մահացած են գտել ուրբաթ առավոտյան, Նյու Լիսբոնի իր տանը»,- տեղեկացրել է Վիսքոնսինի նահանգի արդարադատության նախարարությունը։ 56-ամյա կասկածյալ Դուգլաս Ուհդեն հրազենային վիրավորում է ստացել, որը, հավանաբար, ինքն իրեն է հասցրել և հոսպիտալացվել է ծայրահեղ վիճակում:

Ուհդեին գտել են զոհի տան նկուղում։ Իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները տեղեկացրել են, որ կրակողի ցուցակում են եղել ԱՄՆ Սենատում փոքրամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը, Վիսքոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը և Միչիգանի նահանգապետ Գրեթխեն Ուիթմերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ