![]()
Ավագ Պապոյանը գրել է.
Քոչարյանի ամենամեծ վատությունը Հայաստանին ու Հայ Ժողովրդին, ոչ թե երկիրը թալանելն ու ծախելը, կամ տասնյակ սպանություններն էին, այլ դաշնակներին հոգեդարձ անելն էր.
Գիտենք, թե ում է կծում օձը, դու թեև կարիճ, բայց դաշնակի դավադիր դաշույնով ես գնալու…
Երբեմնի սիամական երկվորյակների մրցակցության խոսուն եւ վառ ապացույցն այն է, որ թեեւ վերջիններս 2021 թվականի արտահերթ ընտրությունների միջոցով իրենց իշխանական հավակնությունները բավարարելու բացառիկ հնարավորություն էին ստացել, սակայն չկարողացան հաղթահարել իշխանական ամբիցիաներն ու հանդես չեկան միասնական դաշինքով։ Այդ՝ խորհրդարանական աշխատանքի ընթացքում խլացված հակասությունն ու մրցակցությունն այժմ էլ փողոցային շարժման մակարդակում է տեղի ունենում, ինչի մասին, ի դեպ, մերթ ընդ մերթ գրում է ընդդիմադիր մամուլը՝ չհաշված երկու լիդերների ֆեյսբուքյան քարոզիչների՝ միմյանց ուղղված թունավոր խայթոցները։
Հարկ է նշել, որ այսպես կոչված դիմադրության շարժման ակցիաների այս ողջ ընթացքում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կողք կողքի, ուր մնաց թե ՝թեւանցուկ չեն քայլել՝ այսպիսով ընդգծելով իրենց լայն համախոհությունն եւ ամենակարեւոորը՝ շարժման ապաանձնավորված լինելը, միասնական հայտարարությամբ հանդես չեն եկել շարժման ընթացիկ իրավիճակի գնահատականով, անգամ «իդեա ֆիքսի»՝ Արցախի փրկության վերաբերյալ մեկ միասնական բանաձեւ չեն առաջարկել՝ մատնելով ներքին մրցակցության անհաղթահարելիությունը։
Այս երկուսից մեկը վազում է, մյուսը փորձում է ամեն կերպ վազանցել նրան կամ գոնե հավասարվել մրցակցին։ (Մեկը իր աջակիցների հետ խարույկի շուրջ քաղաքական զրիցներ է անում, մյուսը փորձում է քաղաքագիտական դասախոսություններ կարդալ հրապարակում հավաքված ընդդիմադիր կոնտինգենտնի հետ։ Դեռ միչեւ այս շարժում ու 44-օրյա պատերազմն էլ ակնբախ էր երկրորդ եւ երրորդ նախագահների՝ ընդդիմադիր դաշտի թիվ մեկ դիրիժորի համար մղվող կռիվը։ Հենց Քոչարյանը ասուլիս էր հրավիրում, մեկ շաբաթ անց տեզի էր ունենում Սերժ Սրագսյանի «կոնտր ասուլիսը» կամ հարցազրույցը։ Այս երկուսն ընդհուպ նմանակում են միմյանց անգամ հագուկապի հարցում)։
![]()