Վիճաբանություն՝ Հովիկ Աբրահամյանի որդու մասնակցությամբ (լուսանկար)

Hraparak.am-Երևանի Փրայմ Հոլլ ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել: Հարսանիքի ժամանակ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է ռեստորանի բակում:

Հյուրերի շարքում է եղել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, մեզ ասացին որ նա է ընկերների հետ սկսել ծեծկռտուքը:

Ռեստորանի անվտանգության աշխատակիցները արագ արձագանքել են և արգելել տարածքում նկարահանում իրականացնել: Մեր լրագրողին հաջողվել է մի քանի կադր նկարել ռեստորանի բակում, որից հետո նրան անվտանգության աշխատակիցները հեռացրել են:

Ռեստորանի տարածքից մարդկանց չեն թողնում հեռանալ, մեկուսացրել են մյուս սրահների հյուրերին: Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ