![]()
ԱՄՆ հատուկ ծառայություններն ամառանոցից տարհանել են նախագահ Ջո Բայդենին և նրա կնոջը, երբ մասնավոր ինքնաթիռը սխալմամբ մտել է Դելավերի նահանգի Ռեհոբոթ Բիչի սահմանափակ օդային տարածք, այս մասին Twitter-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ինքնաթիռն անմիջապես դուրս է բերվել արգելված օդային տարածքից: Օդաչուն կանչվել է հարցաքննության:
Ջոզեֆ Ռոբինետտ «Ջո» Բայդեն (անգլ.՝ Joseph Robinette «Joe» Biden, նոյեմբերի 20, 1942, Սքրենտոն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ և ԱՄՆ 46-րդ նախագահ։
2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը, նա սենատոր է եղել Դելավեր նահանգից 1973-2009 թվականներին։
Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի և նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։
![]()