«Ադրբեջանցի տղամարդիկ պատերազմին այնպիսի դեղեր են օգտագործել, որոնք իրենց հիմա հասցնում են ինքնասպանության». Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը.

«Ով հետևում է Ադրբեջանի ներքաղաքական իրադարձություններին, կփաստի, որ այնտեղ ամիս չկա, որ վերջին պատերազմի մի քանի մասնակից, այս կամ այն ձևով ինքնասպանություն չգործի։ Ընդ որում, խոսքը չի գնում անբուժելի հիվանդություններ ունեցող հաշմանդամների մասին, այլ բավականին առողջ տղամարդկանց։ Ու սա հաստատապես կապ չունի այսպես կոչված հետպատերազմյան սինդրոմի հետ։ Հա փորձում եմ հասկանալ դրա պատճառները, ու միակ իմ համար տրամաբանական բացատրությունը, որ իրենք պատերազմի ժամանակ զանգվածաբար օգտագործել են այնպիսի ուժեղ հոգեմետ դեղեր, որոնք իրենց հիմա հերթով հասցնում են այս վիճակին։

Ես գիտեմ որ այդպիսի դեղեր գոյություն ունեն, ու որոնք նաև ունեն շատ լուրջ побочный эффект. Ընդ որում, հենց պատերազմի օրերին Արցախում այն ընկերներս, որոնք ադրբեջանցիների հետ մտել էին կոնտակտային մարտի, հենց այդ ժամանակ ինձ ասում էին, որ սրանց հետ մի բան այն չի, ասում էին՝ կրակում-կրակում ենք, ձեռը չկա, ոտը չկա, բայց ոնց որ վեջներին չլինի։ Իսկ նման իրավիճակ կարող ա լինել հենց միմիայն նման դեղերի օգտագործման պարագայում։

Ընդ որում, նայում էի այն կադրերը, երբ նախօրեին Բաքվում մի խումբ ադրբեջանցի վետերաններ հարձակվել էին իրենց սոցիալական ծառայություններից մեկի վրա՝ պահանջելով պատշաճ բուժում։ Ոտք ու ձեռք ունեցող տղամարդիկ իրենց պահում էին ինչ-որ կատարյալ նյարդային հիստերիաների պես, ընդ որում, ոչ բնական շարժուձևերով։ Մի խոսքով, այս պահին այդ ինքնասպանություններին այլ բացատրություն չունեմ, սակայն երևույթը ինքնին հետաքրքիր է ու պետք ա փորձել հասկանալ…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ