ՀՀԿ-ն այսօր ռեստորանում էր հայրենիք փրկում

Ցուցարարների  հանրահավաքին  այսօր ՀՀԿ-ականների վերին էշելոնը, չէր մասնակցում: Նրանք այսօր կուսակցական վերնախավով հարսանիքի էին մասնակցում: Մեզ հայտնի դարձավ, որ այսօր ամուսնացել են ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու` Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի դուստրը` Ժակլինը, և Ջրային կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանի որդին` Հայկը:

Հարսանեկան արարողությունը անց է կացվել  նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Հարսանիքին ներկա էին նախկին ու ներկա գրեթե բոլոր կարկառուն ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստորեն այսօր  ՀՀԿ-ն որոշել էր հայրենիքը փրկել ռեստորանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ