![]()
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է Իշխան Սաղաթելյանի հնչեցրած հայտարարություններին ու գրել.
««Ժողովուրդն այսօր փաստեց, որ խորհրդարան չկա, կառավարություն չկա, երկրում իշխանություն չկա, իշխանությունն այս հրապարակում է և ժողովուրդն է». Իշխան Սաղաթելյան
Պարոնայք ցուցարարներ, եթե ժողովուրդը ձեզ համար ցույցերին մասնակցող մի քանի հազար հոգին են, ու դուք այդ ժողովրդին եք հղում անում, ուրեմն եկեք մի քիչ տրամաբանենք.
Սիլլոգիզմ
- 1. Ժողովուրդը փաստում է, որ Հայաստանում խորհրդարան չկա:
- 2. Եթե խորհրդարան չկա, չեն կարող լինել խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ փոխնախագահներ:
- 3. Հետևաբար, ժողովուրդը փաստում է, որ «Հայաստան» խմբակցության անդամները պատգամավոր չեն, Իշխան Սաղաթելյանն էլ ԱԺ փոխնախագահ չի:
Ոնց որ թե տրամաբանական շեղում չկա չէ՞:
Այդ դեպքում ճիշտ չի՞ լինի համաձայնել ժողովրդի հետ ու շարունակել քաղաքը պարալիզացնելու գործը՝ առանց պատգամավորական անձեռնմխելիության»:
![]()