«Տեռորիզմը երբեք չի լինելու իշխանության ձևավորման և քաղաքականության իրագործման գործիք, ինչքան էլ որ այն հարազատ լինի գործող ընդդիմության համար». Թորոսյան

Տեռորիզմը երբեք չի լինելու իշխանության ձևավորման և քաղաքականության իրագործման գործիք, ինչքան էլ որ այն հարազատ լինի գործող ընդդիմության համար: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Գրառման մեջ ասված է.

«Խուլիգանակրատիա…

Ահա թե ինչ են ուզում Երևանի կենտրոնի երթևեկությունը վերջին ամսում խաթարած գործիչներն ու նրանց հետևորդները։

Բարեբախտաբար ոչ մի ողջամիտ և ազնիվ մարդ չի կարող ցանկանալ տարատեսակ խուլիգանների, քարերով իրենց թուլությունն ու անկարողությունը ի ցույց դնող չկայացած գործիչների տեսնել իշխանության մեջ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ