![]()
17-ամյա իջևանցի աղջիկը ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով։ Ընտանիքի անդամները նշել են, որ աղջիկը, ըստ իրենց կասկածների, նման քայլի է դիմել անձնական խնդիրների պատճառով։
Իջևանի տարբեր քաղաքացիներ մեր աղբյուրի խոսքով՝ նշել են, որ աղջիկը նախապես օրեր առաջ ջնջել է իր սոցիալական բոլոր էջերը։ Տվյալի առնչությամբ կապ հաստատվեց քննչական կոմիտե՝ որևէ տեղեկություն իմանալու նպատակով, որտեղից մեզ հայտնեցին, որ արձանագրվել է նման դեպք․ «Աղջիկն ինքնասպան է եղել՝ կախվելով իրենց տան կտուրում։
Հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի առաջին մասով։ Աղջիկը գրություն չի թողել»,- հայտնեցին քննչական կոմիտեից։
![]()