Ընդդիմությունն անցավ պլան Բ-ի` հրահրելով բախումներ ոստիկանության հետ. Իշխան Սաղաթելյանի գրոհի կոչից ու բախումների գնալուց հետո ոստիկանությունը լուսաձայնային ճայթուկներ կիրառեց

Ազգային ժողովում հերթական տապալումն արձանագրելուց հետո, «Նիկոլը երկրում այլևս իշխանություն չունի» հայտարարող ընդդիմությունն անցավ պլան Բ-ին։ Իսկ պլան Բ-ն, ակնհայտորեն, բախումներ հրահրելն է։

Այսպիսով՝ ընդդիմությունը հույս ունի, որ բախումների գնալով կկարողանա ավելացնել ցույցերի մասնակիցների թիվը, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2018-ին, երբ ձերբակալվեց Նիկոլ Փաշինյանը, իսկ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց իրապես խաղաղ ցուցարարների նկատմամբ, կամ, երբ «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ ջրցան կիրառելուց հետո ցուցարարների քանակը բազմապատկվեց։

Իշխան Սաղաթելյանը, որն ստանձնել է ընդդիմության գործողությունների պլանավորման և առաջնորդման դերը, Կառավարական առանձնատան դիմաց կոչ արեց քաղաքացիներին գրոհել ոստիկանական պատի ուղղությամբ, ապա ցուցարարների կողմից քարեր և շշեր նետվեցին իրավապահների ուղղությամբ, որից հետո ոստիկանությունը լուսաձայնային ճայթուկներ կիրառեց։

Միայն սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու հայտարարություններ անող ընդդիմությունը, ակնհայտորեն, գնում է բախումների ճանապարհով՝ հասկանալով, որ չի կարող 2018-ի ոչ բռնի, թավշա ճանապարհով հասնել հաջողության։

Եկել է «քոչարյանական» մեթոդների ժամանակը` պլան Բ-ն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ