Բերման ենթարկեցին Արմեն Աշոտյանին

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքական ընդդիմության նախաձեռնած «Դիմադրություն» շարժման անդամները շարունակում են մնալ ՀՀ կառավարության շենքի մոտ: Ավելի վաղ շարժման անդամները հայտարարել էին, որ մտադիր են շրջափակած պահել Կառավարության մուտքերը:

Հավելենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ:

Խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տեղի չունեցավ. իշխող ուժի պատգամավորների բացակայության պատճառով քվորում չապահովվեց:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսվում էր հանրահավաք, այնտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ